2023-03-10 15:53
Լրատվական գործակալություններ
Էրդողանը Թուրքիայում ընտրությունների անցկացման մասին հրամանագիր է ստորագրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել երկրում համընդհանուր ընտրություններ անցկացնելու մասին։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ քվեարկությունը տեղի կունենա մայիսի 14-ին։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ առաջադրվելու է երկրորդ նախագահական ժամկետի համար։ Պետության ղեկավարի հիմնական հակառակորդը կլինի ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Կիլիչդարօղլուն։
News.am