Բոնոն Երևանից հետո կրկին մեկնել է Բաքու

Կովկասյան բանակցությունների գծով ԱՄՆ Պետդեպարտամենտի գլխավոր խորհրդական Լուի Բոնոն Բաքու է վերադարձել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ լրացուցիչ հանդիպում անցկացնելու համար։ Այս մասին APA-ի հարցմանն ի պատասխան հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը։

«Գլխավոր խորհրդականը բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպել է ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում՝ խաղաղության գործընթացի առաջխաղացումն ապահովելու համար։ Լուի Բոնոն բարձր է գնահատել արտգործնախարար Բայրամովի հետ հանդիպման հնարավորությունը։ Ինչպես նշել է Բոնոն երկու երկրներում մամուլի համար իր հայտարարություններում, Միացյալ Նահանգները հավատարիմ է Ադրբեջանին և Հայաստանին օգնություն ցուցաբերելուն՝ կայուն խաղաղության հասնելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։

News.am