Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե

Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն այս պահին որևէ իրավական կարգավիճակ չունի, նա ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե բացատրություններ տալու։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։

«Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը ձերբակալված չէ, առավել ևս՝ ձեռնաշղթաներով կամ հարկադրանքի այլ ձևերով բերման չի ենթարկվել և, առհասարակ, այս պահին իրավական որևէ կարգավիճակ չունի: Պարոն Սիմոնյանը՝ իր աշխատասենյակում խուզարկություն իրականացրած Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների հրավերով, գնացել է կոմիտե՝ բացատրություններ տալու»,- գրել է Սարդարյանը։