2023-03-11 09:01
Լրատվական գործակալություններ
Արցախի ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը
Մարտի 10֊ին ժամը 19։10֊ից ժամը 19։40֊ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։ Այս մասին հաղորդում է Արցախի Պաշտպանության նախարարությունը։
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմից տուժածներ չկան։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
News.am