2023-03-11 09:04
Լրատվական գործակալություններ
Արցախում մարդկանց առողջապահական կարիքները մնում են չլուծված
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ քննարկել է Արցախում հումանիտար իրավիճակը և դեղորայքի տեղափոխման հետ կապված դժվարությունները: Տեղեկանում ենք ԱՆ լրատվական ծառայությունից։
«Թեև Կարմիր խաչի աջակցությամբ 100 քաղաքացի տեղափոխվել է Հայաստան անհետաձգելի բուժօգնություն ստանալու, իրավիճակը չի փոխվել և փակ ճանապարհի պայմաններում մարդկանց առողջապահական կարիքները մնում են չլուծված »,-նշել է նախարարը:
Հանդիպման քննարկվել են նաև դատաբժշկական- գիտագործնական հիմնարկները վերազինելու, կարողությունները հզորացնելու ծրագրերը և դրանց հավատարմագրման հարցում ԿԽՄԿ հնարավոր աջակցությունը:
Sputnik Արմենիա