2023-03-11 15:07
Լրատվական գործակալություններ
Բայդենը ևս մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում է կայացրել ևս մեկ տարով երկարաձգել Իրանի նկատմամբ ամերիկյան միակողմանի պատժամիջոցների ռեժիմը։
Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, որը տարածել է հակաիրանական սահմանափակող միջոցների երկարաձգման վերաբերյալ Բայդենի ստորագրած փաստաթղթերը։
News.am