2023-03-13 12:04
Լրատվական գործակալություններ
Պապիկյանն ընդունել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին ու կազմակերպության ներկայացուցիչներին: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Հյուրի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է տարածաշրջանի վերջին զարգացումները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Sputnik Արմենիա