Ռայիսի․ Բելառուսը և Իրանը մշտապես ուժեղացնում են իրենց փոխգործակցությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Իրանի իր պաշտոնակցին՝ Էբրահիմ Ռայիսիին, երկու պետությունների ուժեղացված համագործակցության համար, տեղեկացրել է «ԲելՏԱ»-ն։ Թեհրան այցելության ընթացքում և Իրանի նախագահի հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ այս հանդիպումը հնարավոր է դարձել հանրապետության առաջնորդի շնորհիվ։

«Անկեղծ ասեմ, գուցե անգամ իմ պատճառով, Բելառուսի պատճառով է, որ մենք փոքր-ինչ թուլացրել ենք ուշադրությունն Իրանի պետության հանդեպ, մենք պետք է անցնեինք այս փուլը, փուլ, որը, գուցե, այնքան էլ ինտենսիվ հարաբերությունների փուլ չէր։ Այս շրջանը բնութագրվում է նրանով, որ մենք հասկացանք, թե որքան անհրաժեշտ ենք միմյանց, որքան սերտորեն պետք է համագործակցենք այս աշխարհում»,- ավելացրել է Լուկաշենկոն։

Միևնույն ժամանակ, Ռայիսին նշել է, որ Բելառուսը և Իրանը մշտապես ուժեղացնում են իրենց փոխգործակցությունը։ Նա նաև ավելացրել է, որ որոշ բեկում է նկատում երկու պետությունների հարաբերություններում։

«Ձեր այցն Իրան լուրջ և մեծ ազդակ կհաղորդի մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- ընդգծել է Ռայիսին։

News.am