2022թ. դատարան է ներկայացվել անօրինական ծագում ունեցող գույքի բռնագանձման 21 հայց

2022թ. դատարան է ներկայացվել անօրինական ծագման գույքի բռնագանձման 21 հայց։ Այս մասին Ազգային ժողովում, պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թ. (2021-2026թթ.) ծրագրի ընթացքի և իրականացման արդյունքների մասին» հաշվետվության քննարկման ժամանակ, մարտի 13-ին ասել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Բռնագանձման ենթակա գումարը, նախարարի խոսքով, կազմել է մոտ 52 մլրդ դրամ։ Բռնագանձման է ենթարկվել նաև անօրինական ծագում ունեցող 296 օբյեկտ։

«2022թ. ավելի վաղ հարուցված քրեական գործերի, ինչպես նաև պետական բյուջեին հասցված վնասի փոխհատուցման շրջանակում արդարադատության նախարարությանը հաջողվել է պետությանը վերադարձնել 29,4 մլրդ դրամ»,- նշել է կառավարության ներկայացուցիչը։

News.am