Պեսկով․ Ուկրաինայում Ռուսաստանի նպատակներին այժմ կարելի է հասնել միայն ռազմական ճանապարհով

Ուկրաինայում Ռուսաստանի նպատակներին այս պահին հնարավոր է հասնել միայն ռազմական ճանապարհով։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մեզ համար բացարձակ առաջնահերթություն է շարունակում մնալ և կմնա մեր առջև դրված նպատակներին հասնելը։ Այժմ դրանց կարելի է հասնել միայն ռազմական ճանապարհով»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ընդ որում, Կրեմլում դեռևս չեն տեսնում նախադրյալներ Ուկրաինայում իրավիճակին խաղաղ ընթացք տալու համար։

News.am