Լավրովը և Իրանի արտգործնախարարը քննարկել են իրադարձություններն Ուկրաինայում

Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են, մասնավորապես, վերջին իրադարձություններն Ուկրաինայում։ Այս մասին տեղեկացրել է իսլամական հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Վերջին իրադարձություններն Ուկրաինայում այն հարցերի շարքում էին, որոնք քննարկել են Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները»,- նշվել է Իրանի ԱԳՆ-ի Թելեգրամ-ալիքում տեղադրված հաղորդագրությունում։ Տեղեկացվել է, որ Աբդոլահիանն «ընդգծել է Իրանի սկզբունքային դիրքորոշումը», այն է՝ անհրաժեշտ է «ուշադրությունը կենտրոնացնել քաղաքական լուծման և երկխոսության վրա»։

Իրանի ԱԳՆ-ում նշել են, որ նախարարների հեռախոսազրույցի մյուս թեման այն հարցերն էին, որոնք կապված էին Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) «տեխնիկական համագործակցության» հետ։ Նշվել է նաև, որ Լավրովը «ողջունել է Իրանի և Սաուդյան Արաբիայի ձեռք բերած պայմանավորվածությունը դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին»։

Իր հերթին, ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում նշվել է, որ կողմերը հաստատել են սերտ համակարգման տրամադրվածությունն առերես շփումների նախաշեմին։ Ինչպես տեղեկացրել են ՌԴ ԱԳՆ-ում, նախարարները նշել են «ռուս-իրանական բազմապլան համագործակցության զարգացման դրական դինամիկայի ամրապնդման» մասին։

News.am