2023-03-14 13:47
Լրատվական գործակալություններ
Փաշինյան․ Էսկալացիայի հավանականությունը շատ մեծ է և՛ ՀՀ սահմանի երկայնքով, և՛ ԼՂ-ում
Էսկալացիայի հավանականությունը շատ մեծ է և՛ ՀՀ սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.
«Իմ եզրակացությունն Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանությունից է և, իհարկե, կան որոշակի այլ տվյալներ»:
Ինչ վերաբերում է զսպման մեխանիզմներին, ապա Փաշինյանը նշեց, որ 2022-ի հոկտեմբերին Պրահայում նախնական պայմանավորվածությունն այն էր, որ ԵՄ դիտորդներ պետք է լինեն սահմանի կամ շփման գծի երկու կողմերից, Ադրբեջանի նախագահը բոլորի ներկյությամբ սկզբում համաձայնել է, հետագայում հրաժարվել այդ տարբերակից:
Yerevan Today