Կողմ են ՌԴ-ին, դեմ` Արևմուտքին. Թբիլիսիի կենտրոնում զանգվածային հանրահավաք է ընթանում

Թբիլիսիի կենտրոնում խորհրդարանի շենքի մոտ բողոքի նոր ակցիա է ընթանում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։ Այս անգամ փողոց են դուրս եկել «Պահպանողական շարժում» կուսակցության կողմնակիցները։ Նրանք դեմ են Արևմուտքի ապակառուցողական ազդեցությանը և քննադատում են օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի նախորդ ակցիաների մասնակիցներին։

Թբիլիսիի կենտրոնը փակ է «Պահպանողական շարժման» երթի պատճառով։ Հազարավոր մարդիկ, որոնք դեմ են Վրաստանի վրա արտաքին ազդեցությանը և կողմ են Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, Ռուսթավելի պողոտայով հասել են խորհրդարանի շենք և այս պահին բեմ են տեղադրում այնտեղ։

Հանրահավաքի մասնակիցները պահանջում են օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը հանրաքվեի դնել. Նրանց խոսքով` որոշումը պետք է կայացնի ժողովուրդը, ոչ թե պատգամավորները։

Վրաստանի «Պահպանողական շարժման» ակտիվիստները նաև Թբիլիսիի կենտրոնում ցած են գցել Եվրամիության դրոշը:

Sputnik Արմենիա