2023-03-15 09:10
Լրատվական գործակալություններ
Տիգրան Փարվանյանն ազատվել է հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարի պաշտոնից
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար Տիգրան Փարվանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Որոշումն ընդունվել է վարչապետի առաջարկի հիման վրա։
Հիշեցնենք՝ Փարվանյանը նշանակվել է 2018 թվականին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով:
Մինչ այդ գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը զբաղեցնում էր ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը:
News.am