Դավիթ Գյուրջինյանը Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել

Լեզվաբան, հայերենագետ, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար: Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ցոլակ Ակոպյանը:

«Հերթական ապօրինությունը նախարարության կողմից։ Թքած ունենալով բուհի կանոնադրության և կոլեկտիվի կարծիքի վրա՝ ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Գյուրջինյանը»,- գրել է նա։

Բուհի ուսանողներն այս նշանակումը միանշանակ չեն ընդունել: Նրանցից շատերը դասադուլ են անում:

Sputnik Արմենիա