ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Հայաստանի ժողովրդական նկարիչ, «Վահան Թեքեյան» մրցանակակիր Փարավոն Միրզոյանի անհատական ցուցահանդեսը։

Նկարչի հոբելյանական ցուցադրությանն արվեստասեր հանրությունը սպասել է շուրջ երեք տարիայն հետաձգվել էր պատերազմի և համավարակի պատճառով։ Ցուցադրվեց վարպետի վերջին տասը տարվա շուրջ 100 աշխատանք՝ գեղանկարներ, գրաֆիկա, քանդակ։

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը կարևորեց «Հոբելյանական» խորագիրը կրող ցուցադրությունը հենց Ազգային պատկերասրահում կազմակերպելու գաղափարը նկարիչը պատկերասրահի երկարամյա ղեկավարն է եղել, իսկ ներկայիս աշխատակիցների մեծ մասն աշխատանքի է անցել Փարավոն Միրզոյանի՝ աշխատանքի ընդունելու խիստ քննությամբ։ Պատկերասրահի աշխատակիցների կարծիքով՝ ցուցադրության համադրումը նկարչի հետ համագործակցության յուրատեսակ հնարավորություն էր, նրանից սովորելու ևս մեկ առիթ։

 ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄԹեև ներկայացված աշխատանքների թեմատիկան տարբեր է՝ հայրենասիրություն, պատերազմ և այլն, սակայն վարպետի ստեղծագործությունների կենտրոնում եղել և մնում է կինը, որին մշտապես սիրահարված է նկարիչը«Նկարիչը միշտ պետք է սիրահարված լինի, առանց դրա բարձր արվեստ չի ստեղծվի»,-նշում է Փարավոն Միրզոյանն ու հավելում՝ հոգսերի մեծ մասը կանանց ուսերին է, և տղամարդիկ պետք է շատ մեծ ուշադրություն դարձնեն կանանց, սիրեն, հարգեն և գնահատեն։

«Հրաշալի գեղանկարիչ է՝ շատ խորը և հուզական։ Վարպետորեն է մոտենում նույնիսկ ամենահամարձակ թեմաներին, որոնցում չկա գռեհիկություն, կա միայն բարձր արվեստ։ Երկար ստեղծագործեք, Ձեր բարձր արվեստի կարիքն ունենք»,-նշեց Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։ Նա հպարտությամբ է նշում՝ Փարավոն Միրզոյանի սանն է եղել և կարևորում, որ վարպետը մինչ օրս սովորեցնում է երիտասարդ ստեղծագործողներին։

Փարավոն Միրզոյանը մշտապես ստեղծագործական բուռն ընթացքի մեջ է։ Թեև իրականության մեջ կատարվող երևույթներն արտացոլվում են նրա ստեղծագործություններում, սակայն ստեղծագործելն օգնում է հաղթահարել համատարած դեպրեսիան ու ստեղծել բարձր արվեստ։

«Ո՞ր արվեստագետն է ինքն իրենից գոհամեն ինչ դեռ առջևում է»,-նշում է անվանի նկարիչն ու վստահեցնում՝ հաջորդ ցուցադրությանը կներկայացնի առաջիկա տասը տարիների աշխատանքները:

Հավելենք, որ Հայաստանի ժողովրական նկարիչ Փարավոն Միրզոյանի «Հոբելյանական» խորագրով ցուցադրությունն Ազգային պատկերասրահում բաց կլինի մինչև ապրիլի 10-ը։

Հայաստանի Թեքեյան մշակութային միություն

Քրիստինե ՄԵԼՔՈՆՅԱՆ

Галерея (7 фото)