2023-03-15 15:45
Լրատվական գործակալություններ
Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով 5 մարդ է մահացել, կան անհետ կորածներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայի Շանլիուրֆա և Ադիյաման նահանգներում ջրհեղեղների հետևանքով հինգ մարդ է մահացել, կան տեղեկություններ անհետ կորածների մասին, հայտնում է Tvnet-ը։
Թուրքիայի Շանլիուրֆա նահանգում տեղատարափ անձրևը ջրհեղեղ է առաջացրել, հեղեղվել է հիվանդանոցը, դպրոցներում դասերը դադարեցվել են, ավելի վաղ հայտնել էր Habertürk հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ջրհեղեղների հետևանքով մինչ այժմ հինգ մարդ է մահացել։
Tvnet-ի հեռարձակմանը միացած Շանլիուրֆայի քաղաքապետ Զեյնել Աբիդին Բեյազգյուլն ասել է, որ «կան անհետ կորածների մասին տեղեկություններ, սակայն մենք չենք կարող հաստատել դրանք»։
News.am