Ի՞նչ զինատեսակներ է 2022 թվականին ձեռք բերել ՀՀ ՊՆ-ն
2022 թվականին Հայաստանի զինված ուժերը համալրվել են տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերով։ Մարտի 15-ին՝ Ազգային ժողովում, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում, այս մասին հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով «2022 թվականին ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին» հաշվետվությունը (2021-2026թթ.):
Ձեռք են բերվել նաև հակատանկային զինատեսակներ, ՀՕՊ միջոցներ և դրանց արդիականացված համակարգերը։ «Պաշտպանության նախարարությունը ձեռք է բերել նաև թրթուրավոր և անիվներով ինժեներական սարքավորումներ, ականազերծման միջոցներ, քողարկող ցանցեր, կապի միջոցներ, ականանետեր, նռնականետեր, օպտիկական սարքեր, տարատեսակ զինամթերք, ինչպես նաև այլ տեսակի զենքեր և զինտեխնիկա»,- ասաց Պապիկյանը, իհարկե, չխորանալով մանրամասների մեջ։
News.am