Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ․ ՀԻՄԱ ՄԵԶ ՊԵՏՔ Է ՆՈՐ «ՆԵՄԵՍԻՍ»` ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԱՊԱԳԱ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ

Ցեղասպանությունից հետո մեզ հաջողվեց Ազգ մնալ և պետություն կառուցել «Նեմեսիս» ծրագրի իրագործման արդյունքում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը:

««Նեմեսիսը» վերականգնեց Հայի ոտնատակ տված արժանապատվությունը, հավատն ու վստահությունը մեր ուժերի նկատմամբ, բարձրացրեց մեր պայքարելու ոգին:

«Նեմեսիսը» ստիպեց աշխարհին հարգել մեզ, խոսել մեզ հետ, հաշվի առնել մեր դիրքորոշումը, ինչի արդյունքում մեզ տրվեց պետություն ունենալու իրավունք:

«Նեմեսիսը» մեզ ոգեշնչեց Արցախյան առաջին պատերազմում և պարգևեց նոր հաղթանակ:

Հիմա մեզ պետք է նոր «Նեմեսիս»` հանուն մեր ապագա հաղթանակների, մեր սերունդների արժանապատիվ կյանքի ու ապագայի ...»,- գրել է Ղազինյանը:

Verelq.am