Մամիջանյանը՝ սպաներին․ ՄՈՒՆԴԻՐԻ ՊԱՏՎԻՑ ԲԱՑԻ, ԿՈՐՑՆԵԼՈՒ ԲԱՆ ՉՈՒՆԵՔ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ԽՈՍԵՔ

Ուզում եմ անդրադառնալ Փաշինյանի կողմից հնչեցրած՝ 5-րդ շարասյան վերաբերյալ աբսուրդային ակնարկներին. դա հետագայում ՊՈԱԿ-ի կողմից պատրաստվելիք և ֆեյքերով տարածվելիք «Փաշինյանը մեղավոր չէր, բանակը չկռվեց» գեղարվեստական կինոնկարի թրեյլերն էր, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Ոչ ոք իրավունք չունի հայոց փառապանծ բանակի մասին նման ակնարկներով խոսելու։ Շատ խնդրում եմ մեր փառապանծ բանակի զինվորից մինչև սպա մարտիկներին, դուք ձեր մունդիրի պատվից բացի, կորցնելու բան չունեք. սկսեք խոսել պատերազմի ժամանակ մատակարարման մասին, կազմակերպման մասին, Սյունիքից զորքերի հետքաշման բանավոր հրամանի մասին, և այն բոլոր անօրինական ու հակապետական հրամանների մասին, որոնք ստացել եք պատերազմի ժամանակ», - ասաց Մամիջանյանը։

Հիշեցնենք՝ նախօրեին ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե 44-օրյա պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն։

Aysor.am