Նարիշկինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ակտիվորեն հետախուզություն է իրականացնում Սև ծովի շրջանում
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը «Մոսկվա․ Կրեմլ․ Պուտին» հաղորդաշարի եթերում լրագրող Պավել Զարուբինին պատմել է, որ ԱՄՆ-ն ակտիվ հետախուզություն է վարում Սև ծովի շրջանում՝ օգտագործելով բոլոր տեխնոլոգիական միջոցները։ Հաղորդման մի հատված Զարուբինը հրապարակել է իր Telergam ալիքում։
Նարիշկինի խոսքով՝ ԱՄՆ-ն օգտագործում է առկա բոլոր միջոցները՝ տիեզերական և տեսողական հետախուզություն, ինչպես նաև ռադիոհետախուզություն: Ամերիկացիները հետախուզական միջոցառումներ են անցկացնում Սև ծովի այն շրջանում, որտեղ նախօրեին ընկել է MQ-9 Reaper անօդաչուն։
Ավելի վաղ Սպիտակ տան՝ Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների գծով համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ վստահ չէ, որ ԱՄՆ-ին կհաջողվի Սև ծովի հատակից անօդաչու սարքի բեկորներ հանել։
News.am