Հայտնի է՝ ով կքննի Արմեն Չարչյանի գործը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատագամավոր, բժիշկ-պրոֆեսոր Արմեն Չարչյան գործը դատարանում է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։
Գործը մակագրվել է դատավոր Ադրինե Ղուկասյանին։
Նշենք, որ գործով մեղադրյալի կարգավիճակ ունի ևս չորս անձ՝ Հայկազ Չախոյանը, Կարեն Մխիթարյանը, Արմինե Հարոյանը և Վարդան Խաչիյանը։ Նրանք բոլորը «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կենտրոնի փորձագետներ են։
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին ՀՀ ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն էր տվել։ Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայության մասին արգելքը:
Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել՝ որակելով այն ակնհայտ անհիմն ու անօրինական: