2023-03-16 14:36
Լրատվական գործակալություններ
Փարիզում և Լիոնում հայկական առաջին զբոսաշրջային շնորհանդեսը կանցկացվի
Ֆրանսիայի Փարիզ և Լիոն քաղաքներում հայկական առաջին զբոսաշրջային շնորհանդեսը կանցկացվի։ Դրան մասնակցելու համար ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը կգործուղվի Ֆրանսիա։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Շնորհանդեսը կանցկացվի մարտի 26-29-ը։
Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը պետք է ներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն։
Sputnik Արմենիա