Գագիկ ՄԻՆԱՍՅԱՆ․ 2018-ԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ Է ԵԿԵԼ ՀԵՆՑ 5-ՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԸ

Խնդիրները, որ մեզ սկսել են հետապնդել, սկսվել են 2018-ի գունավոր հեղափոխությունից հետո, և այդ խնդիրները շատ նման են այն բոլոր խնդիրներին, որտեղ տեղի են ունեցել այն երկրներում, որտեղ եղել են գունավոր հեղափոխություններ: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ վարչւթյան անդամ Գագիկ Մինասյանը:

«Այստեղ հիմնական շահառուները Ադրբեջանն ու Թուրքիան են, բնավ պատահական չէ, որ հենց թուրք-ադրբեջանական փողերով այս թուրք-ադրբեջանական գործակալների ոհմակը եկավ իշխանության և հետուղականորեն իօրականացրեց քայլեր՝ կործանելով բանակցային գործընթացը, որը առնվազն 10 տարի իրականացնում էինք եռանախագահողների միջնորդությամբ, մադրիդյան սկզբունքների հիման վրա: Դա մեզ բերում էր այն հանգրվանին, որ այլևս Արցախը պետք է դուրս լիներ Ադրբեջանի վերահսկողությունից, իրացներ իր ինքնորոշման իրավունքը:

Ի՞նչ արեց Փաշինյանը, ինքը բանակցությունները սկսեց իր սեփական նոր կետից, նա ըստ էության, չեղարկեց Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունների իրականացման գործընթացը, հրաժարվեց մադրիդյան սկզբունքներից, առաջարկեց մյունխենյան սկզբունքները, որտեղ ինքնորոշման սկզբունքն այլևս գերխնդիր չէր: Ինքը ջուրը լցրեց այն ամբողջ աշխատանքը, որը եռանախագահող երկրները իրականացնում էին այդ խնդրի կարգավորման համար»,-ասաց Գագիկ Մինասյանը:

Երկրորդ կարևոր հանգրվանը, ըստ նրա, Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացումն էր, նաև այն, որ հնրավոր բոլոր միջոցներով թուլացրեց Հայաստանի զինված ուժերը. «Ինքը փոխեց ՊԲ-ի բոլոր շրջանների ղեկավարներին, բերեց նոր մարդկանց, որոնք այդքան խորամուխ չէին պաշտպանական հնարավորություններին, տարածքի առանձնահատկություններին: Ի դեպ, այդպես էլ մինչև պատերազմը Արցախում որևէ զորավարժություն չիրականացվեց, այն դեպքում, երբ Ադրբեջանը մեկը մեկի հետևից զորավարժություններ էր իրականացնում: Ակնհայտ է, որ սա կարող է լինել միայն միտում:

Հաջորդը, նա փոխեց սպառազինությունների թարմացման պլանը, փոխանակ ՀՕՊ-ի և անօդաչու սարքերի նոր ձեռքբերումներ իրականացնի, հանեց այդ կետերը և գնեց ՍՈՒ-երը, որոնք որևէ նշանակություն չունեցան պատերազմական գործողությունների ընթացքում: Սա ևս միտում էր:

Հաջորդը, ինքը դադարեց խոսել Ալիևի հետ միջնորդների միջոցով, սկսեց ուղիղ հաղորդակցվել»,-ասաց ՀՀԿ-ական գործիչը:

Նա հայտարարեց, որ 2018-ին Հայաստանում իշխանության է եկել հենց 5-րդ շարասյունը, որը թուրք-ադրբեջանական փողերով եկավ ու զավթեց Հայաստանում իշխանությունը. «Այդ 5-րդ շարասյան պարագլխի անունն էր Փաշինյան Նիկոլ»:

News.am