2023-03-16 17:47
Լրատվական գործակալություններ
Սերգեյ Լավրովը Միրզոյանի հետ Մոսկվայում կքննարկի Արցախում իրավիճակին վերաբերող հարցեր
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մարտի 20-ին, Մոսկվայում բանակցություններ կանցկացնի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանի հետ կքննարկի Լաչնի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորմանը և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր, ասել է Զախարովան։
Aysor.am