2023-03-16 19:26
Լրատվական գործակալություններ
Զախարովան Փաշինյանի հայտարարությունը մեկնաբանելիս մեջբերել է դասականներին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում որոշել է մեջբերել դասականներին՝ պատասխանելով Փաշինյանի «ՀԱՊԿ-ը կամա թե ակամա հեռանում է Հայաստանից, և դա մեզ անհանգստացնում է» հայտարարության մասին հարցին։
«Երբ տեսա այս խոսքերը, հիշեցնեմ՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը կհեռանա Հայաստանից, հիշեցի դասականներից երկու մեջբերում։ Հիշում եք՝ Բուլգակովի «Ո՞վ ում վրա էր կանգնած» (Միխայիլ Բուլգակով «Շան սիրտը») և երկրորդը՝ Ստանիսլավսկուց․ «Սիրեք արվեստը ձեր մեջ, և ոչ թե ձեզ արվեստի մեջ»։ Ահա այդ պատճառով ես անմիջապես մտածեցի՝ հարցի այս հատվածը կթողնեմ ձեր հայեցողությանը, փորձեք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը»,- ասել է Զախարովան։
News.am