ՄԱԿ-ի հանձնաժողովը հայտարարել է՝ Ուկրաինայում ցեղասպանության նշաններ չկան

Ուկրաինայի իրադարձությունների հետաքննության միջազգային անկախ հանձնաժողովը այդ երկրի տարածքում ցեղասպանության նշաններ չի հայտնաբերել։ Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահ Էրիկ Մյոսեն։

Նշված հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախաձեռնությամբ։ Հանձնաժողովի անդամներին հանձնարարված է արձանագրել այն փաստերն ու հանգամանքները, որոնք կարող են որակվել որպես մարդու իրավունքների կամ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ։

Հանձնաժողովն այսօր զեկույց է ներկայացրել, որում Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների համար, «որոնցից շատերը ռազմական հանցագործություններ են»:

«Մենք Ուկրաինայի տարածքում ցեղասպանության նշաններ չենք հայտնաբերել»,- հայտարարել է Մյոսեն:

Sputnik Արմենիա