Պուտինը Ալիևի հետ քննարկել Է Հարավային Կովկասում անվտանգության ապահովման միջոցառումները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության ապահովման միջոցառումները, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված գործնական միջոցառումները՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտնի եռակողմ պայմանավորվածությունների համաձայն», - ասված է հաղորդագրության մեջ:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում տրանսպորտային-լոգիստիկ և տնտեսական կապերի զարգացման հարցերի շուրջ։

«Փաստինֆո»