Թագուհի Թովմասյան․ Թշնամին սահմանին զինտեխնիկա է կուտակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ես ամենօրյա կապի մեջ եմ սահմանամերձ շրջանի բնակիչների հետ, զինվորականների հետ, որոնք ահազանգում են այն մասին, ինչը տեսնում են. իրենք շարժ էին տեսել և ինձ ահազանգել, որի մասին ես անհրաժեշտ համարեցի դիմել մեր միջազգային գործընկերներին, որ հնարավորինս կարողանանք կանխարգելել հնարավոր էսկաալացիան: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Հայաստանի սահմաններին հառակարոդի զինուժի կուտակումների մասին խոսակցություններին:

 


«Հասկանալի է, որ եթե զինտեխնիկա է կուտակվում, դա հենց այնպես չի արվում, արվում է որոշակի գործողության նախապատրաստելու համար: Ես ահազնգեր ստացել եմ Գեղարքունիքից, Տավուշից և ամբողջ Արցախի երկայնքով: Զինտեխնիկայի տեղաշարժ է եղել, որն անհանգստացրել է մարդկանց:

Արդեն բավականին մեծ և բուռն արձագանք կա, բոլորը հետաքրքրված են: Ունեմ արձագանքներ տարբեր գերտերություններից ամենաբարձր մակարդակով, որ իրենք հետևում են ընթացքին, մեծ ուշադրությամբ կհետևեն նաև հետագա զարգացումներին՝ փորձելով կանխարգելել որոշակի գործողություններ»,-ասաց նա:

News.am