Միջազգային քրեական դատարանը Պուտինին և Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր է տվել

Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների հարցերով նախագահի հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր է տվել։ Այս մասին ասվում է դատարանի՝ ուրբաթ օրը հրապարակվածտ հայտարարության եքստում։

Փաստաթղթում նշվում է, որ նրանք կարող են ներգրավված լինել «ռազմական հանցագործություններում, որոնք բաղկացած են բնակչության (երեխաների) անօրինական տեղահանությունից և Ուկրաինայի օկուպացված տարածքներից բնակչության (երեխաների) անօրինական տեղափոխությունից Ռուսաստանի Դաշնություն»։

News.am