2023-03-18 10:42
Լրատվական գործակալություններ
ՌԴ ՊՆ. Լեռնային Ղարաբաղում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք
Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Փաստերի համաձայն՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։
Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Մարտունու շրջանի անապահով և բազմազավակ ընտանիքներին պարենային փաթեթներ բաժանելու նպատակով մարդասիրական ծրագիր է իրականացվել։
News.am