Սերգեյ Լավրով․ Միրզոյանի հետ հանդիպումը հագեցած էր

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի իր գործընկերոջ հետ հանդիպումը շատ հագեցած է որակում։ Այս մասին նա հայտարարեց Մոսկվայում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակը բոլոր ոլորտներում։

«Քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային խնդիրներ, ընդգծել ենք նաև հետագա համագործակցության ուղիները»,– նշեց նա։

Լավրովը ասաց, որ իրենք քննարկել են նաև «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի իրականացման հարցերը՝ Հայաստանի մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ վերջին անգամ հանդիպել էին մարտի 3-ին Նյու Դելիում։

Sputnik Արմենիա