Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն գործ է հարուցել ՄՔԴ-ի դատախազի և դատավորների դեմ

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազի և դատավորների դեմ, որոնք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորեու հրամանագիր են տվել։ Այս մասին երկուշաբթի հայտնել է ՌԴ ՔԿ մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ահմադ Խանի (Karim Ahmad Khan), Միջազգային քրեական դատարանի դատավորներ Տոմոկո Ականեի(Tomoko Akane), Ռոզարիո Սալվատորե Այտալայի (Rosario Salvatore Aitala) և Սերխիո Խերարդո Ուգալդե Գոդինեսի(Sergio Gerardo Ugalde Godinez) դեմ»,- նշել են ՔԿ-ում։

ՔԿ-ն հիշեցրել է, որ մարտի 22-ին ՄՔԴ-ի դատախազ Քարիմ Ահմադ Խանը, քրեական հետաքննության շրջանակում, միջնորդություն է ուղարկել Միջազգային քրեական դատարանի Նախնական վարույթի II պալատ՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կալանքի հրամանագիր ստանալու համար: Այս միջնորդության հիման վրա ՄՔԴ դատավորները Ռուսաստանի Դաշնության Նախագահին և Նախագահի Երեխաների իրավունքների հարցերով լիազորին կալանավորելու անօրինական որոշումներ են կայացրել։

«Քրեական հետապնդումն ակնհայտ անօրինական բնույթ ունի, քանի որ քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքեր չկան»,- ընդգծել են Քննչական կոմիտեից։

News.am