2023-03-20 19:12
Լրատվական գործակալություններ
ԵՀ-ն երկրաշարժերից հետո վերականգնման համար 1 մլրդ եվրո հատկացրել է Թուրքիային, 108 մլն եվրո՝ Սիրիային
Եվրահանձնաժողովը փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո վերականգնման համար 1 մլրդ եվրո վարկ է հատկացրել Թուրքիային, և 108 մլն եվրո մարդասիրական օգնություն՝ Սիրիային։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեռ Լյայենը՝ երկուշաբթի օրը Բրյուսելում բացելով Թուրքիային և Սիրիային օգնության դոնորների միջազգային համաժողովը։
«Ուրախ եմ հայտնել, որ Եվրահանձնաժողովը 1 մլրդ եվրոյի վարկ կտրամադրի Թուրքիային աջակցելու համար։ Մենք նաև 108 միլիոն եվրո կհատկացնենք Սիրիային՝ որպես մարդասիրական օգնություն և սկզբնական վերականգնման համար։ Բացի այդ, ԵՄ երկրները և եվրոպական ֆինանսական հաստատությունները լրացուցիչ ներդրումներ կկատարեն»,- ասել է նա:
News.am