Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ

ՀՀ ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության պետ։

Վերջինս Վ Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ՃՈ պետի տեղակալի պաշտոնից։

Նորիկ Սարգսյանը իրավապահ համակարգում համարվում է ամենապրոֆեսիոնալ, բանիմաց, իր գործի գիտակ ոստիկան։

News.am