Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ. ԱՄՆ ՊԵՏԴԵՊԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐՀԱՆՎԱԾ ՊՐՈԲԼԵՄՆԵՐՆ ԱՅՍՔԱՆՈՎ ՉԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ

ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է.

«2022թ. Հայաստանում իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ պետդեպի հրապարակած մարդու իրավունքների մասին զեկույցն արձանագրում է նաև հետևյալ խնդիրները.

. իրավապահ համակարգի կողմից խոշտանգումներ,

. կամայական ձերբակալություններ կամ կալանավորումներ,

.դատական անկախության հետ կապված լուրջ խնդիրներ,

.մարդկանց անձնական կյանքին կամայական կամ ապօրինի միջամտություններ,

.խոսքի ազատության սահմանափակումներ, ինչպես նաև հանցագործություններ, որոնք ներառում են բռնություն կամ սպառնալիք,

. բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի և իրավապահների կողմից այդ դեպքերի հետ բանակում զոհերի դեպքերի շուրջ կառավարության թափանցիկության բացակայություն և հանրային անվստահություն,

.համակարգային կոռուպցիայի առկայություն տարբեր ոլորտներում (շինարարություն, հանքարդյունաբերություն, պետկառավարում, խորհրդարան, դատական համակարգ, գնումներ և այլն),

.պետական պաշտոնյաների ներգրավմամբ պետական միջոցների յուրացման և կասկածելի բիզնես գործունեություն:

ԱՄՆ պետդեպի հրապարակած զեկույցում Հայաստանում վերհանված պրոբլեմներն այսքանով չեն սահմանափակվում: Սակայն կարծում եմ սա էլ բավարար է, որ երկիրը թշնամուն հանձնած Նիկոլն ու իր շարասյունը ծպտուն չհանեն դեմոկրատիայից, պետական կառավարումից ու կոռուպցիայից»։

Panorama.am