ԺՈՂՈՎՐԴԻՑ ԳՈՂԱՑԱՆ 5 ՏԱՐԻ, ԱՎԵԼԻ ՔԱՆ 5 ՀԱԶԱՐ ԿՅԱՆՔ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ 2 ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԳԱՆ

Ինստիտուցիոնալ կոռուպցիան Փաշինյանի անձնական ավանդն է

2018թ.մարտի 31-ին Փաշինյանը թիմակիցների սակավաթիվ խմբով դուրս եկավ Գյումրիից և շարժվեց դեպի Երևան՝ իշխանության հակասահմանադրական զավթում իրականացնելու և «հանցավոր քրեաօլիգարխական ռեժիմին» վերջ տալու համար։ Իշխանությունը զավթելուց անմիջապես հետո Փաշինյանն իր ձեռքով դրեց ինստիտուցիոնալ կոռուպցիայի հիմքերը. պատգամավորներին, նախարարներին, խորհրդարանի և կառավարության աշխատակազմերին տրված միլիոնների պարգևավճարները կոչված էին ծառայելու ռեժիմի ամրապնդմանը։

Պարգեվավճարներ չէին ստանում նրանք, ովքեր պաշտպանում էին մեր երկրի սահմանները, Փաշինյանն արդեն այն ժամանակ համարում էր, թե «էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր»։ Սահմանափակվեմ մեկ օրինակով։ 2021 թվականին, այսինքն 44-օրյա պատերազմից հետո, պետական ապարատի պարգևավճարների համար նախատեսվեց ավելի քան 18 մլրդ 825 մլն դրամ։ Դա 21%-ով ավելի շատ էր, քան 2020-ին: Ֆինանսների նախարարությունը երկար ժամանակ փնտրում էր այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ 2020-ին տրվեց 15 միլիարդի պարգևավճար, իսկ 2021-ին դուրս գրեցին 3 միլիարդով ավելի մեծ գումար: Արդյունքում պարզվեց, որ հավելավճարը նախատեսված էր հարկային և մաքսային մարմինների աշխատակիցների համար։

Ինստիտուցիոնալ կոռուպցիային զուգահեռ ռեժիմը վերացրեց տենդերների համակարգը և սկսեց պետգնումներ կատարել մեկ անձից։ Փաշինյանն ու իր համախոհները հայհոյում էին նախորդ կառավարություններին այն բանի համար, որ որոշումները կայացվել են փակ ռեժիմով։ Նրանք մտցրեցին կառավարության նիստերի ուղիղ հեռարձակումները, սակայն 5 տարվա ընթացքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ, անկախ մշտադիտարկման տվյալների համաձայն, օրակարգի միջին հաշվով 30 հարցերից կառավարության դռնբաց նիստում զեկուցվում է միայն 3-ը, մնացածը քննարկվում է փակ ռեժիմով։

Համակարգային կոռուպցիան ծաղկում է ամենուր

Փաշինյանի վերջին հայտարարություններն այն մասին, թե իրեն հաջողվել է վերջ տալ համակարգային կոռուպցիային, բախվեցին Դանիել Իոաննիսյանի այն պնդմանը, որ Հայաստանում համատարած կոռուպցիա է տիրում, իսկ Պետեկամուտների կոմիտեում ձերբակալությունները կոռուպցիոն սխեմայի բացահայտման հետևանք են։ Սխեմայում ներգրավված են եղել 12 պատասխանատու աշխատակիցներ։ Թե ինչու է կոմիտեի պետ Ռուստամ Բադասյանը մինչ օրս ազատության մեջ, հայտնի չէ։ Առողջապահության նախարարությունում համակարգային կոռուպցիայի մասին սկսեցին խոսել առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանի ձերբակալության կապակցությամբ։ Փաշինյանը մարտի 14-ի ասուլիսում հիշեցրեց, որ իշխանության գալուց անմիջապես հետո հայտնվել է կոռուպցիայի համար առաջին դատապարտյալը։

ԽՈՍՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ԳԵՎՈՐԳ ԼՈՌԵՑՅԱՆԻ ՄԱՍԻՆ Է։ Նա 3 տարի նստեց բանտում՝ մարզադպրոցներին սարքավորումներ մատակարարելու հետ կապված մեքենայությունների համար։ Փաշինյանի շրջապատի շնաձկների համեմատ՝ Լոռեցյանը գրեթե սուրբ է։ Խոսակցություններ կան, որ նրա կալանավորմանը մեծապես նպաստել է վարչապետի աշխատակազմի ներկայիս ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նախարարի պաշտոնում վերջինս աղմկահարույց հայտարարություն արեց այն մասին, թե իրեն ձանձրացրել են բարձրաստիճան պաշտոնյաների կանայք ու սիրուհիները՝ բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատությունների ուսուցիչների դերում։ Ի դեպ, նրանք բոլորն էլ մինչ օրս իրենց տեղում են։ Այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները, այդ թվում՝ «Գոլոս»-ը, հրապարակեցին ազգակցական կապերը ՊՆ աշխատակիցների միջև, ակնհայտ դարձավ, որ հովանավորչությունը՝ որպես կոռուպցիայի մասնավոր դրսևորում, արդեն կլանել է իշխանության բոլոր կառույցները։

Իսկ բացի այդ, ռեժիմը հրապարակավ հրաժարվեց հետևել «հեղափոխության» արշալույսին ազդարարված սկզբունքին՝ ազատելու բուհերը կուսակցական ազդեցությունից։ Այն մասին, թե ինչ սկանդալների է դա հանգեցրել՝ նոր ռեկտորների նշանակման հետ կապված, այս պահին կարելի է դատել Բրյուսովի անվան համալսարանի օրինակով: ԵՊՀ-ի և մյուս բուհերի քաղաքականացման մասին բավական շատ է գրվել, ուստի կրկնելու իմաստ չկա. փաստերն ակնբախ են։

Հովանավորչություն

Հովանավորչության դասական նմուշ է այն փաստը, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը և Գրիգոր Մինասյանը պատանեկության ընկերներ են. Անդրեասյանը տարավ Մինասյանին արդարադատության նախարարի իր նախկին պաշտոնին։ Մեկ այլ օրինակ է ԿԸՀ նախագահի պաշտոնում Փաշինյանի հավատարիմ թիմակից Վահագն Հովակիմյանի նշանակումը, որն այդ պաշտոնին չէր համապատասխանում ոչ մի չափորոշիչով, ներառյալ կրթությունը։ Խորհրդարանական մեծամասնությունը փոխեց օրենքը, որպեսզի պատասխանատու պաշտոնում նշանակի իր մարդուն, որը հանուն Փաշինյանի շահերի կգնա ցանկացած խախտումների։

Խոհրդարանի աշխատակազմում առկա հովանավորչությունն արժանի է առանձին խոսակցության, սակայն հոդվածի շրջանակները ստիպում են սահմանափակվել Հակոբ Հաջի-Հակոբյանի հիշատակումով։ 2013-ին նա դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ այն բանի համար, որ ԱԳՆ հյուպատոսական բաժնի պետի պաշտոնում կեղծ վիզաներ է տվել կաշառքի դիմաց։ Լրատվամիջոցները գրել են, որ ԱԺ աշխատակազմում նրա նշանակմանը նպաստել է փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Եթե նախկինում Նիկոլն ու իր շրջապատը խոսում էին այն մասին, թե օլիգարխները ուսապարկերով փող են տանում Բաղրամյան պողոտայում գտնվող նախագահական նստավայր, ապա այսօր ոչ ոք չի կարողանում պատասխան ստանալ հետևյալ հարցին. եթե Աննա Հակոբյանի հիմնադրամները գոյություն ունեն բարի նպատակների համար, ապա ինչո՞ւ են նվիրատվությունները կատարվում բացառապես փակ ռեժիմով։ Ինչո՞ւ մենք չգիտենք այն մարդկանց անունները, որոնք վարչապետի կնոջը միլիոններ են տալիս... «բարի նպատակների» համար։ Ինքը՝ Հակոբյանը, հիշեցնեմ, ժամանակին խոստովանեց, որ իրեն չի հուզում այն փաստը, որ իր հիմնադրամներին փոխանցվող գումարները կարող են գողացված լինել Հայաստանի բյուջեից։

Ինչո՞ւ, ողջ համառությամբ հանդերձ, փորձագետները ոչ մի կերպ չեն կարողանում հասնել նրան, որ արբանյակը, որով այդքան հպարտանում է Փաշինյանը, գոնե մեկ լուսանկար տա, որը հնարավոր կլինի նույնականացնել տեղանքի հետ։ Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն արդեն բազմիցս հայտարարել է, որ Սյունիքի տարածքի ստացված լուսանկարը ամենևին էլ այդ տարածքը չէ։ Գուցե արբանյակը շեղվե՞լ է ուղեծրից: Ինչո՞ւ փորձագետը չի կարողանում դյուրըմբռնելի պատասխան ստանալ իր հարցին, չէ՞ որ խոսքը քաղաքացիական օբյեկտի մասին է, որի վրա պետությունը մեծ գումարներ է ծախսել։ Գուցե պատճառն այն է, որ խոսքը կրկին քամուն տված փողերի մասի՞ն է։ Հիշեք «միլիոնները՝ սալֆիի համար», կապված ՍՈՒ-30 ինքնաթիռների գնման հետ:

Առանձնատներ և բնակարաններ

ԶԼՄ-ները շարունակ գրում են, որ Բագրատ Բադալյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում միլիոնավոր դոլարներով առանձնատուն է գնել ԱՄՆ-ում։ Այն, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր շքեղ բնակարանի համար վճարել է 168 հազար դոլար, մինչդեռ, ըստ փորձագետների, այն արժե 412 հազար դոլար, այսօր հայտնի է բոլորին։ Բոլորին է հայտնի նաև, որ բնակարանը գնվել է նախկին օլիգարխ Աշոտ Արսենյանից, որի որդին բանակային ծառայության հետ կապված խնդիրներ է ունեցել։ Այն բանից հետո, երբ Պապիկյանը դարձավ բնակարանի երջանիկ տերը, օլիգարխի որդին նշանակվեց համայնքի ղեկավարի պաշտոնում։

Սկզբում նա նշանակվեց պաշտոնակատարի կարգավիճակով, իսկ դա նշանակում է, որ նրան նշանակել է անձամբ Փաշինյանը, քանի որ տեղական ինքնակառավարման մասին օրենքը նախատեսում է պաշտոնակատարի կարգավիճակով քաղաքային համայնքների ղեկավարների նշանակում անձամբ վարչապետի կողմից։ Ի դեպ, սա Պապիկյանի արդեն երկրորդ բնակարանն է, առաջինը նա գնել է դեռևս 2019 թվականին, թեև այդ պահի դրությամբ հայտարարագրել էր ընդամենը 1400 դոլար։

Ներկայիս ռեժիմի օրոք ներդրված պաշտոնակատարի ինստիտուտը կոռուպցիոն մեծ բաղադրիչ է պարունակում։ Անկախության տարիների ընթացքում առաջին անգամ գործադիր իշխանությունը գնաց ընտրովի մարմինների կոպիտ փոխարինման նշանակվող անձանցով, իսկ ՍԴ-ն, ի պատասխան 14 համայնքապետների համապատասխան դիմումի, այնքան ձգձգեց հարցի քննարկումը, որ բանը հասավ համավարակից հետո առաջին ՏԻՄ ընտրություններին։

Ի՞նչ եկամուտներով են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և նրա կինը պալատանման առանձնատուն գնել Քասախ համայնքում, եթե ԱԺ նախագահի պաշտոնում նա խոսում էր հեռուստացույցն ապառիկ գնելու մասին: Իսկ մի՞թե կոռուպցիոն գործարքը չի հանգեցրել նրան, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը դատարանի որոշմամբ դուրս բերվեց կալանքից և վաճառվեց ռեժիմի նորաթուխ օլիգարխ Նարեկ Նալբանդյանին, թեև օրենքը նախատեսում էր հանձնել դա պետության ձեռքը։

2023 թվականին կառավարական առանձնատների սպասարկման համար հատկացվել է 73 մլն դրամով ավելի մեծ գումար, քան 2022-ին: Սահմանապահ քանի՞ դիրք կարելի էր կահավորել 5 տարվա ընթացքում այն գումարներով, որ հարկատուներից գողացել են ռեժիմի խորշելի կերպարները։ Ընդհանուր առմամբ, նրանք ժողովրդից գողացել են 5 տարի, ավելի քան 5 հազար կյանք և երկու հայկական պետությունների ապագան։ Մի օրարծում եմ՝ շուտով) ժողովուրդը դուրս կգա փողոց և վերջ կդնի այս անպատիժ գողությանը