2023-03-22 11:01
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանը հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
Ադրբեջանական կողմը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Արցախգազ» ՓԲԸ-ից:
«Խնդրում ենք խստիվ կերպով հետևել գազից օգտվելու անվտանգության կանոններին»,-ասված է հաղորդագրության մեջ: