2023-03-22 11:14
Լրատվական գործակալություններ
Իսրայելը հարվածներ է հասցրել Հալեպի օդանավակայանին
Իսրայելական ավիացիան հրթիռային հարված է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանի ուղղությամբ։ Հարձակումն իրականացվել է Միջերկրական ծովից, հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։
«Առավոտյան ժամը 3.55-ին Իսրայելը մի քանի հրթիռային հարված է հասցրել Միջերկրական ծովից՝ Լաթաքիայից արևմուտք՝ գրոհելով Հալեպի միջազգային օդանավակայանի տարածքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ագրեսիայի հետևանքով նյութական վնաս է հասցվել Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի օդանավակայանին։
ShantNews.am