Սյունիքի մարզպետարան․ Երկու ռուս զինծառայող թեթև վնասվածքներով դիմել են Գորիսի ԲԿ

Մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն են դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող։ Տեղեկությունը հայտնում է Սյունիքի մարզպետարանը։

Նշվում է, որ զինծառայողները գլխի շրջանում թեթև վնասվածքներ են ունեցել (ոչ հրազենային)։

Նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնությունն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։

Միջադեպը ենթադրաբար կապված է ԶՈւ պայմանագրային զինծառայող, Խնձորեսկ գյուղի բնակիչ Մարտին Գյուլնաջարյան երեկվա անհետացման հետ։ Վերջինս մոլորվել էր և, ըստ ՊՆ–ի, հայտնվել Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Telegram–յան որոշ ալիքներ երեկ երեկոյան գրեցին, որ ադրբեջանական ստորաբաժանումները գնդակոծել են որոնողափրկարարական գործողությանը մասնակցած ռուս զինվորականների մեքենան։

Sputnik Արմենիա