Հալեպի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը իսրայելական հարձակման հետևանքների պատճառով

Հալեպի միջազգային օդանավակայանը չորեքշաբթի առավոտյան իսրայելական հրթիռային հարձակման հետևանքով առաջացած վնասի պատճառով դադարեցրել է աշխատանքը։ Այս մասին հայտնում է Սիրիայի Տրանսպորտի նախարարությունը։

Հայտարարության համաձայն՝ հարձակումը հանգեցրել է նրան, որ վնասվել են թռիչքուղին և նավիգացիոն սարքավորումները։

Ավելի վաղ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ իսրայելական ինքնաթիռները հրթիռային հարված են հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանի շրջանում։ Հարձակումը կատարվել է Միջերկրական ծովի կողմից։

News.am