ՀՀ ԱԳՆ․ Բաքուն խոչընդոտում է փախստականների վերադարձը ԼՂ-ը
Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում փախստականների՝ Լեռնային Ղարաբաղի տարածք վերադարձի համար։ Այս մասին մարտի 22-ին Ազգային ժողովի նիստում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Հայկական կողմը, նրա խոսքով, ձգտում է հնարավորինս կառուցողական լինել և լուծումներ գտնել։ Երևանի նպատակը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի կատարումն է։
«Հայաստանը շարունակում է աշխատանքը ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի վարչության հետ՝ փախստականների վերադարձը ԼՂ և հարակից շրջաններ, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսողության տակ, ապահովելու համար։ Ինչպես կարող են տեսնել բոլորը, ԼՂ հայ բնակչության համար կա էթնիկական զտումների և ցեղասպանության իրական վտանգ։ Դա բացահայտ դրսևորվում է Ադրբեջանի բարձրաստիճան անձանց և հռետորաբանությունում, և հայտարարություններում։ Այդ ուղղությամբ միջազգային հանրությունը և մասնավորապես ՄԱԿ-ը, պետք է աշխատեն», - ասել է Միրզոյանը։
News.am