Ֆրանսիայում տեղի է ունենում իններորդ համազգային գործադուլը
Հազարավոր մարդիկ դուրս են եկել ֆրանսիական քաղաքների փողոցներ, որտեղ հինգշաբթի տեղի է ունենում իններորդ համազգային գործադուլը՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների, տեղ-տեղ ոստիկանությունը հատուկ տեխնիկա է օգտագործում ցրելու համար, հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները։
Երկրի հյուսիս-արևմուտքում՝ Ռենում, իրավապահներն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ, որոնց թվում կան սև հագած և դիմակներով արմատականներ, հայտնում է BFMTV-ն։
Ֆրանսիայի ազգային երկաթուղային SNCF օպերատորի աշխատանքը սահմանափակ է, քանի որ աշխատակիցների քառորդ մասը մասնակցում է համազգային գործադուլին, ավելացնում է հեռուստաալիքը։
Փարիզում բարեփոխումներից դժգոհները զբաղեցրել են երկաթուղային գծերը, ինչի պատճառով դադարեցվել է գնացքների շարժը Լիոնի կայարանում, հաղորդում է հեռուստաալիքը։ Միաժամանակ փարիզյան Շառլ դը Գոլ խոշորագույն օդանավակայանի աշխատակիցները փակել են դեպի տերմինալներ անցումը։ Էյֆելյան աշտարակի և Վերսալի պալատի մայրաքաղաքային տեսարժան վայրերը փակ են հանրության համար, այսօր սպասվում են զանգվածային բողոքի ցույցեր քաղաքի կենտրոնում։
Բարեփոխումից դժգոհներն առավոտից փակել են ճանապարհները Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում՝ Բրեստեում, Ռենեում, Սեն Բրիոյում, Լորիենում և Կեմպերում, հայտնում է Radio France Bleu-ն։ Նրա խոսքով՝ երկրի հյուսիս-արևելքում գտնվող Ֆեսենհայմ քաղաքում աշխատողներն արգելափակել են հիդրոէլեկտրակայանը։
Նշվում է, որ հյուսիսում՝ Բուլոն-սյուր-Մեր քաղաքում, որտեղ գտնվում է Ֆրանսիայի ամենամեծ ձկնորսական նավահանգիստը, ցուցարարները ծղոտե ներքնակներից պատնեշներ են կանգնեցրել նավահանգստի մուտքի մոտ։ Երկրի հյուսիսում գտնվող Կաենի և Կալեի նավահանգիստների աշխատանքը նույնպես խաթարված է։ France Bleu-ն ավելացնում է, որ երկրում արգելափակված է ավելի քան 400 լիցեյ։
News.am