Քաղաքացիները դեմ են Կասկադում հաստաբուն ծառերի մասսայական հատմանը

Երևանի կենտրոնում՝ Կասկադի տարածքում հաստաբուն, արդեն բողբոջող ծառերի հատումը Երևանի քաղաքապետարանի՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից, մեծ դժգոհություն ու բողոքի ալիք է բարձրացրել քաղաքացիների շրջանում։

Բազմաթիվ օգտատերեր սոցցանցում տեսանյութեր են հրապարակել, գրառումներ արել՝ ընդդեմ լայնամասշտաբ ծառահատումների։

Քննադատությունների թիրախում քաղաքային իշխանություններն են, որոնց հիմնավորումները՝ ծառահատումների «նպատակահարմարության» վերաբերյալ, Երևանի բնակիչներին չեն գոհացնում։ Նրանք  մեղադրում են ՀՈԱԿ–ին ու քաղաքապետարանին՝ թթվածին արտադրող ծառերը ոչնչացնելու համար։

Aysor.am