ՌԴ ՊՆ․ Ղարաբաղի Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել

Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել։ Այս մասին հաղորդվում է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի մարտի 23-ի տեղեկատվական տեղեկագրում։

«Տուժածներ չկան։ ՌԽԶ-ն հետաքննում է այս փաստը։

Երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։

Ապահովվել է մարդասիրական բեռներով ՌԽԶ շարասյան ուղեկցությունը Գորիս-Ստեփանակերտ երթուղով։

Ստեփանակերտի անապահով և բազմազավակ ընտանիքներին սննդի փաթեթներ բաժանելու նպատակով մարդասիրական ակցիա է իրականացվել։

Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներ-սակրավոր խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,5 հա տարածք։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած ականներից ու արկերից մաքրվել է 2521,5 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 779 պայթուցիկ առարկա։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- ասված է ՌԽԶ-ի հաղորդագրությունում։

News.am