Դեսպանությունների ռազմական կցորդներն այցելել են Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոն

ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներն այսօր այցելել են Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Զորամասի հրամանատարը ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությանը ներկայացրել է որոշ մանրամասներ զորամասի պատմության, կառուցվածքի, խնդիրների և գործունեության վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել կցորդներին հետաքրքրող հարցերին:

Ճեպազրույցից հետո ռազմական կցորդները շրջել են զորամասի տարածքում, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ուսումնանյութական բազային:

Sputnik Արմենիա