Պետդեպ․ Բարձր ենք գնահատում առաջընթացի մասին Փաշինյանի հաղորդագրությունը

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Փաթելը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառմանը:

«Պետքարտուղար Բլինքենն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին աջակցելու գործում, և մենք ուրախ ենք Հարավային Կովկասում կայուն խաղաղության ճանապարհին ձեռք բերված առաջընթացի համար: Մենք բարձր ենք գնահատում այս առաջընթացի մասին Նիկոլ Փաշինյանի հաղորդագրությունը»,-գրել է Փաթելը Twitter-ի իր էջում։

Հիշեցնենք, որ Փաշինյանը Twitter-ի իր էջում գրել էր. «Հայաստանի և Ադրբեջանի միջև կկնքվի խաղաղության պայմանագիր, և այն հիմնված կլինի բարձր մակարդակով ձեռք բերված պաշտոնական հռչակագրերի վրա։ Նոր էսկալացիա չի լինի։ Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին»։

News.am