ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀԿԵ ԵՎ ԱԻՆ ՀԱՄԱՏԵՂ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մարտի 24-ին Գյումրիում անցկացվել է ԱԻՆ և ՀԿԵ համատեղ ցուցադրական մարտավարական զորավարժություններ: Միջոցառման պլանի համաձայն ՝ մշակվել են երկաթուղում արտակարգ իրավիճակների երեք սցենարներ։
Առաջին սցենարով Գյումրի քաղաքում երկաթուղային վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել ուղևորատար վագոններից մեկում: Երկրորդ սցենարը ենթադրում էր ամոնիակի արտահոսք երկաթուղային ցիստեռնից ։ Երրորդ սցենարը ենթադրում էր վառելանյութով ցիստեռնի բռնկում ։ Վարժանքներին ներգրավված են եղել Շիրակի ստորաբաժանման աշխատակիցները և ՀԿԵ «Հրդեհաշիջման և վերականգնման գնացքներ» ձեռնարկության, Շտապօգնության, Ոստիկանության, «Վեոլա Ջուր» և «Էլեկտրական ցանցեր»-ի աշխատակիցները։
ՀԿԵ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օլեգ Շատալովի խոսքով՝ զորավարժությունները հաստատել են ԱԻՆ փրկարար ծառայությունների և բուն ընկերության պատրաստվածության բարձր մակարդակը։ Շնորհակալություն հայտնելով ԱԻՆ ղեկավարությանը մասնագիտական աշխատանքի համար՝ նա վստահություն է հայտնել, որ նման վարժանքների պարբերական անցկացումը նպաստում է արտակարգ իրավիճակների դեպքում փրկարար ծառայությունների պատրաստվածության բարձրացմանը։ ՀԿԵ-ի կողմից Օ.Շատալովը հաստատեց աջակցությունը պարբերական միջոցառումների կազմակերպման գործում: