Ադրբեջանում այսօր երկրորդ երկրաշարժն է գրանցվել

Ադրբեջանում երկրորդն երկրաշարժն է գրանցվել՝ հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը։ Այս անգամ այն գրանցվել է Շամքիրի շրջանում։

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12:27-ին Գադաբայ կայարանից 37 կմ հյուսիս-արևելք։

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4 մագնիտուդ, օջախը գտնվել է 9 կմ խորության վրա։

Նշենք, որ այսօր ավելի վաղ երկրաշարժ էր գրանցվել նաև Ադրբեջանի Իսմայիլի շրջանում։

«Փաստինֆո»