Թեհրանը զգուշացրել է Բաքվին. «Ալիև, մի խանգարիր քո անդորրը»

Իրանի իսլամական խորհրդատվական խորհրդում Թավրիզի ներկայացուցիչ Ալիրզա Մոնադին հայտարարել է, որ «Իլհամ Ալիևը չպետք է վտանգի ենթարկի իր հարաբերական անդորրը»։

Մոնադիի համապատասխան հայտարարությունը ներկայացնում է eadaily-ն՝ վկայակոչելով Iranist-ին։

Ալիրզա Մոնադին նշել է. «Մենք խնդրում ենք Ալիևին աշխարհի տնտեսական ճգնաժամի պայմաններում իր գործողություններով չվտանգել իր ժողովրդի կյանքն ու հարաբերական անդորրը։ Հայաստանի հետ մեր սահմանը երկրի ակտիվներից մեկն է, և մենք հույս ունենք, որ Ալիևը սխալ որոշում չի կայացնի, քանի որ մենք բարեկամական հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ, և այդ գործողությունները կարող են միայն թուլացնել մեր հարաբերությունները»։

Իրանցի քաղաքական գործիչը հավելել է. «Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա կտրել Հայաստանի հետ մեր սահմանը։ Հայաստանն էլ է ուզում պահել այս սահմանը, ուստի ոչ ոք չպետք է խանգարի այդ հարցում»։

News.am